Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է գրականության մեջ կլասիցիստական ուղղության տեսաբան, 1825թ-ից՝ Մխիթարյան միաբանության անդամ։ 1835թ-ից դասավանդել է Մուրատ-Ռափայելյան վարժարանում՝ նախ Պադուայում, ապա Փարիզում։ 1846թ. մեկնել է Կ.Պոլիս և Տրապիզոն՝ միսիոներական աշխատանքի։ Կ.Պոլսում հիմնել է Համազգյաց ընկերությունը (1846թ.), կազմել կանոնադրությունը։ Նրա «Խոսրով Մեծ» և «Մմբատ Առաջին» ողբերգությունները լույս են տեսել «Թատրերգութիւնք» (1845թ.) խորագրով։ Նյութը վերցրել է Մովսես Խորենացուց։ Արտահայտել է ազատասիրական գաղափարներ, քննադատել ազգային տարաձայնությունները։ Նա թատրոնը համարել է մարդկության զարգացման ազդակներից մեկը։ Մահացել է Փարիզում: