Zark Foundation

Պերճ Գևորգյան

Պերճ Գևորգյան

Դերասան

7 նոյեմբեր, 1913 - 31 դեկտեմբեր, 1977

Ծնվել է Երևանում: 1933թ-ից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: 1941-44թթ խաղացել է Նոր Բայազետի (այժմ` Գավառ), Վաղարշապատի (այժմ` Էջմիածին) թատրոններում: Մարմնավորել է դրամատիկական և բնութագրական դերեր: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի«Պատվի համար» (Օթարյան), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սարգիս), Մոլիերի «Տարտյուֆ» (Օրգոն), Վ.Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (Թիզբե) և այլն: Նկարահանվել է «Ում է ժպտում կյանքը» (1957թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.) ֆիլմերում: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: