Zark Foundation

Պողոս Արապյան

Պողոս Արապյան

Տպագրիչ

27 մայիս, 1742 - 7 փետրվար, 1835

Պողոս Հովհաննիսյան
Ծնվել է Ակնա գավառի Ապուչեխ գյուղում։ Պատանի հասակից տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ուր 70 տարի աշխատել է տպագրության ասպարեզում՝ դառնալով Թուրքիայում ժամանակին ամենաճանաչված տպագրիչը։ Նշանակվել է արքունի տպարանի տեսուչ։ 1766-69թթ աշխատել է «Հովհաննես և Հակոբ» տպարանում։ 1777թ. հոր հետ բացել է «Հովհաննես և Պողոս» տպարանը, իսկ 1820թ. հիմնել է նոր տպարան իր անունով։ Նրա մահից հետո տպագրական գործը մինչև 1853թ. շարունակել են որդիները։ Արապյանների տպարանում լույս է տեսել շուրջ 150 անուն գիրք և պարբերական։ Փորագրել և ձուլել է հայերեն տարբեր տպատառեր, ստեղծել է թուրքերենի «նեսիհ» և «թալիգ» տառատեսակները (նրա անունով կոչվում են «Արապ օղլու»)։ 1770թ. վրաց Հերակլ թագավորի հրավերով եղել է Թիֆլիսում, պատրաստել վրացական տպատառեր, սարքավորել տպարանը և տպագրել վրացերեն գրքեր, ապա այցելել է Էջմիածին և օգնել Հայաստանի նորաստեղծ առաջին տպարանի կատարելագործմանը։ Մահացել է Կոստանդնուպոլսում։