Փոլ Ասատուր, Տեր-Ասատուրով
Հանդես է եկել 19-րդ դարի 90-ական թվականներ սկզբներին, պարբերական մամուլի էջերում, մասնավորապես՝ «Տարազ», «Արձագանք» և «Աղբյուր» ամսագրերում: Նկարել է ժամանակակից անձանց՝ գլխավորապես մտավորականների և հայ ժողովրդի անցյալի նշանավոր գործիչների դիմանկարներ, կենցաղային թեմաներով և փոխաբերական իմաստ պարունակող գծանկարներ (մատիտանկար, գրչանկար), կատարել պատկերազարդումներ: Գործերից են՝ կոմպոզիտոր Գ.Ղորղանյանի դիմանկարը, «Կովկասյան հայ զինվորը» (4 գրչանկար), հայուհու ընդհանրացված կերպարը ներկայացնող «Գարուն» գրչանկարը («Տարազ», 1890թ.), Րաֆֆու «Մինն այսպես, մյուսն այնպես» անավարտ վեպի 6 նկարազարդումը (գրչանկար, ջրաներկ, գրական տեքստի հետ առաջին անգամ հրատարակվել են 1890թ., «Տարազ»-ում, 1900թ.՝ առանձին գրքով): 1891թ. հրատարակել է «Գեղարվեստական ալբոմ հայազգի գործիչների», որտեղ զետեղել է ավելի քան 20 դիմանկար՝ տպագրված վիմագրական տեխնիկայով: Հայաստանի ազգային պատկերասրահում է նկարչի «Բրետոնուհի» երփնագիրը: