Zark Foundation

Պողոս Օտյան

Պողոս Օտյան

Պետական գործիչ, մանկավարժ

9 դեկտեմբեր, 1795 - 24 հոկտեմբեր, 1862

Ծնվել է Կեսարիայի Մանճուսուն գյուղում։ Տասներկու տարեկան հասակում տեղափոխվել է Կ.Պոլիս և իբրև շինարար բանվոր՝ աշխատել արքունի ճարտարապետ Գրիգոր Պալյանի մոտ և նրա հովանավորությամբ դարձել է նախ գրագիր, ապա՝ արքունի ճարտարապետ։ Մեծ ընդունակությունների և աշխատասիրության շնորհիվ դառնում է Գ.Պալյանի գործընկերը և նրա մահից հետո, 1931թ-ից ստանձնել է ճարտարապետի պաշտոնը։ Ողջ կյանքի ընթացքում կատարել է բարեգործական աշխատանքներ հատկապես աշակերտների կրթական, տնտեսական վիճակը, մանկավարժների աշխատանքային, սոցիալական պայմանները, հիվանդանոցների հիվանդների խնամքն ու բուժումը բարելավելու գործում։ Օգնել է Խրիմյան Հայրիկին՝ Վարագա վանքում հիմնելում գյուղատնտեսական դպրոց ու տպարան։ Չնայած հայերին արգելվում էր գավառներում տպարան ստեղծելը՝ նա թերթ տպելու արտոնություն է ստացել, և Մ.Խրիմյանը 1857թ-ից սկսել է հրատարակել «Արծիվ Վասպուրականի» թերթը։ Եղել է քաղաքական ժողովի անդամ և 1860թ. առաջին ազգային սահմանադրության ջատագովներից։ Իր բնակարանում բացել է մասնավոր դպրոց, հրավիրել եվրոպական կրթություն ստացած ուսուցիչների և իր նյութական միջոցներով կրթել Կ.Պոլսի մի խումբ պատանիների, որոնց թվում էին Հարություն Սվաճյանը և Գրիգոր Օտյանը։ Սովորեցրել է գրագիտություն, հոգեբանություն, գեղագրություն, հին և նոր հայերեն, ֆրանսերեն և այլ առարկաներ։ Իր կնոջ՝ Թագուհու հետ իրենց տան վերնահարկում կազմակերպել է փոքրիկ թատրոն, որը արևմտահայության մեջ նորություն էր։ Բեմադրել են Ռասինի, Կոռնելիի, Վոլտերի, Մոլիերի պիեսները։ Մահացել է Կոստանդնուպոլսում։