Ծնվել է Երևանում: 1947թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1953թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նկարչի գրաֆիկական և գեղանկարչական գործերի հիմնական մոտիվը Հայաստանի բնությունն է: Գրաֆիկական շարքերին բնորոշ է կուռ կոմպոզիցիան: Գործերից են` «Աշուն» (1966թ.), «Ծիրանի ծառ» (1966թ.), «Արևոտ օր» (1968թ.), «Պայծառ օր» (1969թ.), «Իմ Հայաստանիը» (1970թ.), «Շենքեր» (1980թ.), «Ծիրանի ծառեր» (1980թ.), «Ձմեռը Երևանում» (1986թ.), «Մռավյան գյուղի վարելահողերը» (1995թ.), «Աստվածընկալ եկեղեցին Հարթավան գյուղում»: Գրաֆիկական շարքերից են` «Արարատ», «Փշատենիներ», «Զանգվի զորը» և այլն: Ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում և այլուր: Մահացել է Երևանում: