Zark Foundation

Ջուս

Ջուս

Երգչուհի

Ջուս Համբարյան
Ծնվել է 1979թ. հուլիսի 9-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը: 7 տարեկան հասակից հաճախել է Հ.Դանիելյանի անվան թիվ 9 երաժշտական դպրոց և երգել է «Հայհամերգ» միավորման «Առվակ» վոկալ-ինստրումենտալ անսամբլում: 1994-97թթ սովորել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալ բաժնում և երգել է «Հայեր» համույթում: 1997թ. մեկնել է Մոսկվա, որտեղ աշխատել է ռուսական էստրադայի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Վալերիա, Ստաս Պիեխա, Դմիտրի Կալդուն, Իրինա Ալեգրովա և այլք: Վերջինիս հետ երկարաժամկետ է աշխատել և համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 2008թ. վերադարձել է Երևան: 2009-10թթ աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Բնական ջուս» հաղորդումը և ձեռք բերել «Հայկական շոուբիզնեսի ամենասկանդալային երգչուհի» համբավը: 2009թ. դուրս է եկել «Պարիր ինձ հետ» տեսահոլովակը, որը Հայաստանում առաջինն էր էլեկտրո հաուզ ոճում և հայերեն: 2010թ. թողարկել է առաջին՝ «KIX» ձայնասկավառակը: 2011թ. «Ռադիո Վան» ռադիոկայանի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: 2011թ. ելույթ է ունեցել Լոնդոնի «Ռոյալ ֆեսթիվալ» դահլիճում` Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպես նաև «You are my kix» երգը հնչել է Լոնդոնի «BBC» ռադիոկայանով: 2012-13թթ Հայկական Երկրորդ հեռուստաալիքով վարել է «Թթու թան չէ...» հաղորդումը: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: 2013թ. արժանացել է «Դար 21» հեռուստաընկերության երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին (հանրային քվեարկությամբ): 2014թ. ձայնագրել է Ի.Վագանովի «Love song» երգը և նկարահանել տեսահոլովակ: 2015թ. թողարկել է «You are the one» սինգլը և նկարահանել տեսահոլովակ: