Zark Foundation

Ռազմիկ Մարուքյան

Ռազմիկ Մարուքյան

Բալետի արտիստ

Ծնվել է 2000թ․ մարտի 10-ին, Էջմիածնում։ 2009-16թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ 2017թ. ընդունել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն որպես բալետի արտիստ, այնուհետև որպես մենակատար նույն թատրոնում։ Որպես մենակատար հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Գիքո), «Սպարտակ» (Կրասոս), «Դիմակահանդես» (Իշխան Զվեզդիչ), Ա.Ադանի «Ժիզել» (Կոմս Ալբերտ), Բ.Ասաֆևի «Փարիզի հուրը» (պա-դե-դե)։ 2017թ. մասնակցել է Բելգիայում կայացած «Փրի Արաբեսկ» մրցույթին և արժանացել առաջին և «Լավագույն արտիստիկ կատարում» մրցանակներին։ Նույն թվականին մասնակցել է նաև Մոսկվայի 13-րդ բալետի արտիստների և խորեոգրաֆների միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի, իսկ Պարի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից արժանացել է պատվոգրի։ 2023թ. արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի: