Zark Foundation

Ռաուլ Ասլան

Ռաուլ Ասլան

Դերասան, բեմադրիչ

10 հոկտեմբեր, 1886 - 17 հունիս, 1958

Տիգրան Ասլանյան
Ծնվել է Սալոնիկում: Սովորել է Համբուրգի գերմանական դերասանական արվեստի դպրոցում, որտեղ առաջին դերը մարմնավորել է Հուլիոս Կեսարին: Դերասանական վարպետության դասեր է առել Ա.Զոնենթալից: 1906թ-ից եղել է Համբուրգի, Բեռլինի, Գրացի, Շտուտգարտի և այլ թատրոնների դերասան: 1917թ. տեղափոխվել է Վիեննա, որտեղ կերտել է Գաբրիել Շիլինգի դերը, որը նրան մեծ հաջողություն և ճանաչում է բերել: 1920թ-ից աշխատել է Վիեննայի «Բուրգթեատր» թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր, իսկ 1945-48թթ եղել է թատրոնի տնօրենը: Խաղացել է է Վ.Շեքսպիրի «Համլետ» (Համլետ), «Կորիոլան» (Կորիոլան), Շիլլերի «Ավազակներ» (Ֆրանց Մոոր) և այլ ներկայացումներում: Բեմադրել է Լեսսինգի, Գյոթեի, Իբսենի և այլոց պիեսներից: 1918թ-ից նկարահանվել է ֆիլմերում, սկզբնական շրջանում՝ համր: Ֆիլմերից են՝ «Իմ մյուս ես-ը» (1918թ.), «Վեներա» (1921թ.), «Յորք» (1931թ.), «Ճերմակ սատանա» (1932թ.), «Յուղը կրակին» (1933թ.), «Իգական դպրոց» (1936թ.), «Մոցարտ» (1955թ.), «Վիլհելմ Թել» (1956թ.) և այլն: 1954թ-ից եղել է Վիեննայի Երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ: Մահացել է Վիեննայում: