Zark Foundation

Ռաֆայել Դավիդյան

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

22 ապրիլ, 1923 - 3 փետրվար, 1997

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Թբիլիսիի 3-րդ երաժշտական ուսումնարանում և տեղի կոնսերվատորիային կից դպրոցում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1950թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: 1961թ-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում, որտեղ 1983թ-ից եղել է դեկան (1976թ-ից՝ պրոֆեսոր)։ 1947-70թթ եղել է Կոմիտասի անվան քառյակի 2-րդ ջութակահարը։ 1950թ-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիային կից գործող Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում։ 1950-ական թվականներին գլխավորել է Մ.Իպոլիտ-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի լարային բաժինը։ Եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի որակավորման բարձրացման, նվագախմբային ֆակուլտետների դեկանը, Մոսկվայի կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչը, կոնսերվատորիայի քառյակի և կամերային համույթի ամբիոնի վարիչը, 1990-ական թվականներին՝ Մ.Իպոլիտ-Իվանովի անվան երաժշտամանկավարժական ինստիտուտի լարային գործիքների ամբիոնի վարիչը: Հեղինակել է «Սարգիս Ասլամազյան» (1972թ.), «Կոմիտասի անվան կվարտետը» (1974թ.), «Ավետ Գաբրիելյան» (1974թ.), «Կվարտետային արվեստ» (1984թ.) գրքերը։ 1963թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1965թ.՝ ՀՀ պետական մրցանակի: Մահացել է Մոսկվայում: