Zark Foundation

Ռաֆայել Երանոսյան

Ռաֆայել Երանոսյան

Դերասան

Ծնվել է 1981թ. հուլիսի 25-ին, ՀՀ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: 2006թ. ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիան և սկսել աշխատել Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: Նկարահանվել է «Քրմուհի» (2007թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.) և այլ ֆիլմերում, «Կարգին հաղորդում» (2007-10թթ), «Կարգին սերիալ» (2010-13թթ), «No comment» (2013թ.) և այլ հումորային նախագծերում, հոլովակներում: Ռադիոյում վարել է «Բարի առավոտ» հաղորդումը: Խաղացել է «Կաբառե», «Արմմագեդոն», «Նազար, Նազար, մինչև վերջ» և այլ ներկայացումներում: 2011թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծում` որպես դերասան: 2011թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով: