Ծնվել է 1948թ. նոյեմբերի 5-ին, հին Նախիջևանի Շահպոնք գավառում։ 1970թ-ից զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ։ «Թուղթ ընդհանրական» (1980թ.) և «Յորդորակ» (1987թ.) աշխատություններում հիմնավորել է հայոց ազատագրական պայքարի բռնկումը, համայնատիրական իշխանության վերացումը և Հայաստանի անկախացումը։ 2000-11թթ կազմակերպել և անցկացրել է նախ՝ Սևրի դաշնագրի ստորագրման 80-ամյակին նվիրված առաջին գիտաժողովը և դաշնագիրը կնքելու 70, 75, 81-83 և 85-ամյակների նշումը։ Ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հեղինակել է Գարեգին Նժդեհիգործունեությանը նվիրված բազմաթիվ հրապարակումներ: Հիմնադրել և ղեկավարում է «Ազգային միասնության ուխտ» կուսակցությունը։ Հրատարակվել են նրա «Հայկական տոմար» (1992թ.), «Թուղթ ընդհանրական» (1990թ.), «Հորդորակ» (1990թ.), «Սադոկ Բարոնչը լեհահայոց պատմության ուսումնասիրող» (1998թ.), «Որոգայթ Փառաց»-ի. ակունքները, այժմեական և առանձնահատուկ» (1999թ.), «Նախիջևանի հիմնահարցը Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրում» (2001թ.), «Վարք Նժդեհի» (2001թ.), «Գարեգին Նժդեհ» (2003թ.), «Հայկական միջնադարյան զրույցներ և ժողովրդական հեքիաթներ» (2003թ.), «Ղարաքիլիսայի համատարած խուճապը հաղթանակի վերածող ոգին» (2005թ.), «Գարեգին Նժդեհ. կենսագրական հավելումներ, անտիպ գրություններ ու խորհրդածություններ» (2005թ.), «Գարեգին Նժդեհ. համառոտ կենսագրական և կենսատարեգրություն» (2006թ.), «Ղարաքիլիսայի ճակատամարտը՝ յաղթանակի վերածող ոգի» (2010թ.), «Գարեգին Նժդեհ. գրական երկեր» (2012թ.) աշխատությունները։