Zark Foundation

Ռաֆայել Ղազանչյան

Ռաֆայել Ղազանչյան

Հաղորդավար

Ծնվել է 1975թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցը: 1992-96թթ սովորել է Երևանի ճարտարագիտական համալսարանում: 1996-2001թթ աշխատել է «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական կենտրոնում` որպես գովազդային մենեջեր, այնուհետև կատարել է պրոդյուսերական աշխատանք: 1998թ-ից ընդգրկվել է ՈւՀԱ ասոցիացիա և Հայաստանի հավաքականով մասնակցել է մի շարք խաղերի: 2006-08թթ աշխատել է «FM 107» և «Սիթի FM» ռադիոկայաններում` որպես հաղորդավար: 2006թ. և 2007թ. մասնակցել է «7.5» և «7.5-2» ներկայացումներին` որպես դերասան և հաղորդավար: 2009թ. նկարահանվել է «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմում: 2010թ. եղել է «Պահանջվում է միլիոնատեր» գեղարվեստական ֆիլմի երաժշտական ձևավորողը: 2011թ. եղել է «No comment» ներկայացման հաղորդավարը: 2002-15թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում: Հեղինակել է մի շարք հեռուստանախագծեր: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի հաղորդավար: 2016թ-ից աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է առավոտյան ծրագիրը: