Zark Foundation

Ռաֆայել Մանգասարյան

Ռաֆայել Մանգասարյան

Դիրիժոր

1 հունվար, 1927 - 31 հոկտեմբեր, 1997

Ծնվել է Թիֆլիսում: 1951թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժինը` Կարպ Դոմբաևի դասարանը, 1963թ.` դիրիժորական բաժինը` Միքայել Մալունցյանի դասարանը: 1966-85թթ եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, 1972թ-ից` նաև գեղարվեստական ղեկավարը: Նրա կատարողական արվեստին հատուկ է եղել երաժշտական կերպարի մեկնաբանման ժամանակակից զգացողությունը: Հանդես է եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մերձբալթյան հանրապետություններում և Չեխոսլովակիայում: 1970թ. արժանացել է Պոդեբադի պատվավոր քաղաքացու կոչման: 1951թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, եղել է օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը (1977թ-ից` պրոֆեսոր): Կատարել է բազմաթիվ ձայնագրություններ Երևանի և Մոսկվայի ստուդիաներում: Հեղինակել է «Ջրհորի մոտ» ֆիլմի երաժշտությունը: 1985-86թթ եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: 1979թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1983թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: