Zark Foundation

ՌաՖայել Մանուկյան

ՌաՖայել Մանուկյան

Կրկեսի արտիստ, էկվիլիբրիստ

27 օգոստոս, 1912 - 5 սեպտեմբեր, 1953

Ռաֆայել Մանուկով
Ծնվել է Թիֆլիսում: 1921թ-ից աշխատել է կրկեսում` տարբեր ակրոբատիկական խմբերում: Մասնակցել և ղեկավարել է էկվիլիբրիստների բարդ համար: Եղել է ձողախաղացների համարի ղեկավարը և մասնակիցը: Ունեցել է հավասարակշռության եզակի զգացողություն, ճակատի վրա պահել է երեք և չորս մարմնամարզիկով ձողի հավասարակշռությունը, ավարտին` երեք անիվ, պտույտներ գործող խաղընկերուհներով: 1940թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Խարկովում: