Zark Foundation

Ռաֆայել Տատենցյան

Ռաֆայել Տատենցյան

Շեփորահար

Ծնվել է 1990թ․ ապրիլի 3-ին, Երևանում: 1996-2007թթ սովորել է Երևանի Ն․Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում, համատեղելով ուսումը Ա․Սպենդիարյանի անվան մասնագիտացված երաժշտական դպրոցում: 2003-09թթ եղել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի «Արարատ» փողային նվագախմբի առաջին շեփորահարը: 2007-11թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Որպես առաջին շեփորահար 2014-17թթ աշխատել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում, 2016-18թթ՝ Երևանի Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախմբում, 2017-22թթ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նվագախմբում, 2018-19թթ՝ Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբում: Որպես առաջին շեփորահար 2008թ-ից աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում, 2016թ-ից՝ «The Boing orchestra», 2018թ-ից՝ «Էթնո Քալրս» երաժշտական խմբերում: Արժանացել է Ա․Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների անվան հանրապետական մրցույթ-փառատոն, Է.Խաչատուրյանի անվան փողային անսամբլների և նվագախմբերի հանրապետական մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակներին: 2004թ․ մասնակցել է Հառոգեյթում և Լոնդոնում տեղի ունեցած միջազգային փողային նվագախմբերի փառատոնին, 2005թ․՝ Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած «United Arab Emirates Red Crescent» փառատոնին, 2007թ․՝ Իտալիայի Կաստելլոն քաղաքում տեղի ունեցած փողային նվագախմբերի փառատոնին, 2010թ․՝ Թուրքիայում տեղի ունեցած «Թուրք-հայկական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ» փառատոնին: 2014-17թթ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ շրջագայել է Լիբանանում, Իտալիայում, Չինաստանում, 2019թ․՝ Լոնդոնում: 2022թ․ մասնակցել է «Dream Festival» փառատոնին: