Zark Foundation

Ռաֆայել Քալաշյան

Ռաֆայել Քալաշյան

Բալետի արտիստ, պարող

Ծնվել է 1995թ. սեպտեմբերի 13-ին, Երևանում: Պարող, պարուսույց Ասատուր Քալաշյանի եղբայրն է: 2003-10թթ սովորել է Երևանի Հ.Շամամյանի անվան «Բարեկամություն» մանկապատանեկան համույթում, 2002-10թթ՝ Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցում: 2009թ-ից ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2013թ. ավարտելով ուսումը՝ ստացել է բալետի արտիստ մասնագիտության որակավորում: 2013-14թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի արտիստ: 2014-16թթ ծառայել է ՀՀ ՊՆ զինված ուժերում: 2016-20թթ հանդես է եկել «Բարեկամություն» պարի պետական անսամբլում որպես պարող: Նույն թվականից սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարային ռեժիսուրա բաժնում որպես բալետմայստեր: 2007-16թթ պարել է «Ինտեր Դանս» պարային համույթում, այնուհետև աշխատել որպես փորձավար: 2014-20թթ դասավանդել է «Քալաշյան» պարային դպրոցում և հանդիսացել գլխավոր փորձավարը: 2015թ-ից եղել է «Այբ շոու բալետ» պարային խմբի ղեկավարը: Արժանացել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրերի, 2019թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: 2021թ-ից գործունեությունը շարունակում է ԱՄՆ-ում: