Zark Foundation

Ռաֆիկ Բոշյան

Ռաֆիկ Բոշյան

Ճարտարապետ

28 մարտ, 1937 - 12 դեկտեմբեր, 2005

Ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1960թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1966-91թթ եղել է Կիրովականի գլխավոր ճարտարապետը: Կազմել է Վանաձորի (1967թ., 1989թ., 2004թ.) գլխավոր հատակագծերը, կենտրոնի (1970թ., 1989թ., 1998թ.) մանրամասն հատակագծերը, թիվ 5 (1973թ.), «Խնձորուտ» (1975թ.), «Առափնյա» (1976թ.) թաղամասերի կառուցապատման նախագծերը: Նրա նախագծերով Վանաձորում 1969-90թթ կառուցվել են՝ «Կիրովական» հյուրանոցը (1972թ.), «Արտեկ» (1975թ.) և «Աստղիկ» (1975թ.) մանկական ճամբարները, «Գուգարք» կինոթատրոնը (1975թ.), Կենտրոնական գրադարանը (1979թ.), «Հայաստան» առողջարանի ննջարանային մասնաշենքը (1981թ.), Ստեփան Շահումյանի հուշարձանը Շահումյան հրապարակում (1967թ.), Սևանում` «Հայքիմգիտ-նախագիծ» ինստիտուտի պանսիոնատը (1975թ.): 1964թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Մահացել է Վանաձորում: