Ծնվել է 1947թ. դեկտեմբերի 31-ին, Հայաստանի Դիլիջան քաղաքում: 1966-72թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1966-69թթ աշխատել է «Դիլիջան» թերթի գրական բաժնում: 1990-95թթ եղել է «Հայաստան» թերթի հատուկ թղթակիցը, 1995-99թթ՝ «Ազգ» թերթի քաղաքական մեկնաբանը: 2000թ-ից «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես քաղաքական մեկնաբան, վարել է «Շաբաթ» հեղինակային ծրագիրը: Հրատարակվել է «Ազգ», «Հայաստան», «Հայացք Երևանից», «Ազդակ» (Բեյրութ), «Առավոտ», «Ազատամարտ», «Երկիր», «Հասկ», «Երկրապահ» պարբերականներում: 1994թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: 1991թ. եղել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր կազմում, որի անդամ է: 1995թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե փետուր» մրցանակի, 1998թ.՝ ՀՀ ՊՆ «Ես հայրենիքի զինվորն եմ» լրագրողական մրցանակին, 2008թ.՝ Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման: