Zark Foundation

Ռաֆֆի Ադալյան

Ռաֆֆի Ադալյան

Գեղանկարիչ, ջութակահար

Ծնվել է 1940թ. հունիսի 12-ին, Երևանում: Ռուբեն Ադալյանի և Նորայր Ադալյանի եղբայրն է: 1966թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1992թ-ից բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: Նկարչի գործերը հայկական ավանգարդիստական ուղղության աչքի ընկնող երևույթներից են` «Չգրված երգ» (1969թ.), «Թափառող ոգիներ» (1980-ական թթ), «Հայաստան» (1987թ., վերջին երկուսը` նկարաշարեր): 1982թ. Երևանի դրամատիկական թատրոնում ձևավորել է «Մեծ աշխարհի մեր անկյունը» ներկայացումը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1991թ., 2000թ.), Լոս Անջելեսում (1997թ.): Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում: