Zark Foundation

Ռեբեկա Դեմիրճյան

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

Ծնվել է 1989թ. հոկտեմբերի 17-ին, Երևանում: Դաշնակահար Վահագն Հակոբյանի կինն է: 2006թ. ավարտել է Երևանի Մ.Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը: Համատեղ սովորել է Ժան և Ալբերտ Պողոսյանների անվան երաժշտական քոլեջի ակադեմիական երգեցողության և դաշնամուրի բաժիններում: 2005-09թթ հանդիսացել է Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած «Տիրամայր Հայաստան» երգչախմբի անդամ: 2006-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում` Սուսաննա Մարտիրոսյանի դասարանում: Դարձել է հանրապետական և միջազգային մի շարք մրցույթ-փառատոների դափնեկիր` ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղի 10-ամյա տարելիցին նվիրված երաժիշտ-կատարողների հանրապետական փառատոնի դիպլոմակիր (2007թ.), Ռուսաստանում կայացած երիտասարդ երգիչների (2008թ.), երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» (2009թ.) միրջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր, Պ.Լիսիցյանի և Տ.Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի դիպլոմակիր (2011թ.) և այլն: 2011-13թթ մասնակցել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կամավորական աշխատանքներին: Երգացանկը ներգրավել է եվրոպական հնագույն երաժշտություն, գերմանական դասական և ռոմանտիկ ֆրանսիական իմպրեսիոնիստական, իտալական և ռուս կոմպոզիտորնորի, միջազգային ժամանակակից երաժշտությամբ ստեղծագործություններ, ինչպես նաև` հայ ժողովրդական և հոգևոր, դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: