Zark Foundation

Ռիչարդ Յարդումյան

Ռիչարդ Յարդումյան

Կոմպոզիտոր

5 ապրիլ, 1917 - 15 օգոստոս, 1985

Ծնվել է ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում: Մասնագիտացել է ինքնակրթությամբ: Գրել է «Հայկական սյուիտ» (1937թ., չորս մասից, «Վերջաբանը»` 1954թ.), «Պատարագ» (1967թ.), «Աբրահամի պատմությունը» (1973թ.)` երգչախմբի և նվագախմբի, Երկու խորալային պրելյուդ (1976թ.)` նվագախմբի, «Նարեկ» (1983թ.)` կոնտրալտոյի, տավիղի, գալարափողի, «Հրաշափառը» (1985թ.)` երգեհոնի, երգչախմբի, նվագախմբի համար, նաև ջութակի, դաշնամուրի պիեսներ և այլ ստեղծագործություններ: Նրա երկերին բնորոշ են միջնադարյան ձայնակորդային համակարգերի, դոդեկաֆոնիայի, իմպրեսիոնիստական արտահայտչամիջոցները: 1972թ. ստացել է Փենսիլվանիայի Մերվիլ, 1978թ.` Վիդեներ քոլեջների պատվավոր դոկտորի կոչում: Մահացել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: