Ռոպեր Կյուլպենկյան
Ծնվել է Ալժիր քաղաքում: Եղել է մեծահարուստ, բարերար Գալուստ Գյուլբենկյանի եղբորորդին: 1944թ. մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որտեղ վիրավորվել է: Արժանացել է Ֆրանսիայի Պատերազմի խաչ մեդալի: 1946թ-ից աշխատել է հորեղբոր ընկերությունում: Ոաումնասիրությունները վերաբերում են հայ-պորտուգալական միջնադարյան առնչություններին, հայ վաճառականների գործունեությանը Եվրոպայում, Իրանին, Հնդկաստանին: Հեղինակել է նաև աղբյուրագիտական աշխատություններ: Պորտուգալական Պատմության ակադեմիայի կողմից հրատարակվել է նրա 21 աշխատություն՝ «Պատմական հետազոտություններ» (3 հատոր, 1995թ.) անվանումով: Նրա նախաձեռնությամբ 1959թ. հիմնադրվել է «Հայկական մատենաշար» հրատարակությունը: 1975թ-ից եղել է Պորտուգալիայի պատմության ակադեմիայի թղթակից անդամ, 1989թ-ից՝ իսկական անդամ, 1977թ-ից՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության վարչական խորհրդի նախագահը: Արժանացել է մի շարք պատվոգրերի, ՀՀ «Գրիգոր Լուսավորիչ», Վիեննայի Մխիթարյան միաբանության «Սբ. Ներսես» մեդալների, Հորդանանի պետական պարգևի և այլն: Մահացել է Լիսաբոնում: