Zark Foundation

Ռոբերտ Այվազյան

Ռոբերտ Այվազյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1945թ. մարտի 5-ին, Էջմիածնում: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1970-81թթ եղել է Էջմիածնի մանկական նկարչական դպրոցի հիմնադիր-տնօրենը: 1977-81թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ստեղծել է կոմպոզիցիաներ («Բաժանում», ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1973թ.), դիմանկարներ («Էլմիրա Աղաբաբյաևի դիմանկարը», 2002թ.), գեղանկարներ, խճանկարներ («Երաժշտություն», 1973թ., «Գիր և Գիրք», 1988թ.), բարձրաքանդակներ («Ռիթմ», 1973թ.), վիտրաժներ («Տարվա եղանակները», 1989-90թթ, 12 կոմպոզիցիա, Սլավուտիչ, Ուկրաինա, «Զարգացում», 2001-02թթ, «Վահագն Հովնանյան» հիմնադրամի 1-ին միցանակ): Ձևավորել է Ա.Խաչատրյանի «Գայանե» (1971թ., Երևանի, 1972թ., Վորոնեժի օպերայի և բալետի թատրոններ), Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն) բալետները: