Zark Foundation

Ռոբերտ Անդրիասյան

Ռոբերտ Անդրիասյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

25 օգոստոս, 1913 - 20 օգոստոս, 1971

Ծնվել է Թիֆլիսում: 1935թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան: Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ մի շարք քաղաքներում: 1938-71թթ եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի մասնագիտական դասարանի դասատու (1964թ-ից` պրոֆեսոր): Զգալիորեն նպաստել է դաշնամուրի դասավանդման պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը: Գրել է դաշնամուրային ստեղծագործություններ` «Երկու էտյուդ», «Էտյուդ-պար» (1955թ.), «Կոնցերտ դաշնամուրի համար, նվագախմբի հետ» (1958թ.), «Նաիրի» պոեմ (1965թ.), կատարել Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի երգերի նվագադարձումներ ու մշակումներ դաշնամուրի համար: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: