Ծնվել է Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է գեղանկարչության, գրաֆիկայի բնագավառներում: Գործերից են` «Ապագա ձկնորսները» (1959թ.), «Նախօրեին» (1970թ.), «Նավզիկե» (2002թ.), «Մեսրոպ Մաշտոց» (2004թ., բոլորը` կոմպոզիցիա), «Իսկրա» (եռապատկեր, 1971թ.), «Հայկական պար» (թերթեր, երկուսն էլ` գրաֆիկա), 1988թ. Սպիտակի երկրաշարժին նվիրված եռապատկեր (1990թ., լիտոգրաֆիա) և այլն: Հեղինակել է նաև գրքերի ձևավորումներ: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1953թ., 2012թ.), Յուրմալայում (1980թ.), Մոսկվայում (1970թ.): Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Բաղդադի, Մոսկվայի և Կաունասի ազգային թանգարաններում, Խարկովի, Ռիգայի, Սանկտ Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների անհատական հավաքածուներում: Մահացել է Երևանում: