Zark Foundation

Ռոբերտ Մարտիրոսյան

Ռոբերտ Մարտիրոսյան

Հաղորդավար, սցենարիստ

Ծնվել է 1983թ. մարտի 25-ին, Երևանում: 1999թ. ավարտել է Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոցը: 2004թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2004-06թթ ծառայել է Հայկական բանակում: 2007-10թթ եղել է «32 ատամ ակումբ» հումորային նախագծի անդամ` որպես սցենարիստ: 2009-10թթ եղել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «3 պատ» իմպրովիզացիոն շոու-ծրագրի, 2010թ-ից՝ «Կարգին սերիալ» սիթքոմի, «Վիտամին ակումբի» նախագծի սցենարիստը, 2011թ.՝ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Իմ անունն է» հեռուստահողրդման ժյուրիի անդամ, 2012թ.՝ «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի հաղորդավար: Եղել է նաև «Սիրո գործակից» (2015թ.), «Սուպեր մամա 2» (2016թ.) ֆիլմերի սցենարիստը: 2016թ-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով հեռարձակվող «Ազիզյանները» սիթքոմի սցենարիստն է: Նույն թվականից «Շանթ հեռուստաընկերությամբ վարել է «Կասկածելի երեկո» հողրոդումը: 2018թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Լավ երեկո» ժամանցային նախագծի սցենարիստ: