Zark Foundation

Ռոբերտ Յոլչյան

Ռոբերտ Յոլչյան

Թմբկահար

3 մայիս, 1917 - 6 ապրիլ, 2001

Ծնվել է Թիֆլիսում: 1939թ-ից աշխատել է Հայաստանի պետական ջազային նվագախմբում: Հանդես է եկել նաև որպես երգիչ` քաղաքային և ժողովրդական ոճերի: Երգերից հայտնի են` «Աղջի, հագինդ չիթ ա», «Թմբկահարի երգը» և այլն, որոնց մի մասը գրվել է հատուկ նրա համար: Նրան հատուկ է եղել կատարողական բարձր վարպետությունը: Հյուրախաղերով շրջագայել Է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում և այլուր: 1950թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: