Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): Ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1940թ-ից եղել է Թբիլիսիի հայկական և ռուսական թատրոնների գլխավոր նկարիչը: Աշխատել է նաև Բաքվի, Սուխումի, Դոնեցկի, Սարատովի, Երևանի, Լենինականի, Կիրովականի թատրոններում: Լավագույն ձևավորումներից են Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գ.Սունդուկյանի «Պեպո», «Խաթաբալա», Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը», Վ.Դավթյանի «Մհերի դուռ», Գ.Եղիազարյանի «Անուրջների լիճը», Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա», Ա.Տիգրանյանի «Անուշ» և այլ բեմադրություններ: 1955թ. արժանացել է Վրաստանի, 1969թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում: 9 հունիս, 1912 - 21 հոկտեմբեր, 1974 Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): Ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1940թ-ից եղել է Թբիլիսիի հայկական և ռուսական թատրոնների գլխավոր նկարիչը: Աշխատել է նաև Բաքվի, Սուխումի, Դոնեցկի, Սարատովի, Երևանի, Լենինականի, Կիրովականի թատրոններում: Լավագույն ձևավորումներից են Հ.Պարոնյանի«Պաղտասար աղբար», Գ.Սունդուկյանի «Պեպո», «Խաթաբալա», Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը», Վ.Դավթյանի «Մհերի դուռ», Գ.Եղիազարյանի «Անուրջների լիճը», Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա», Ա.Տիգրանյանի «Անուշ» և այլ բեմադրություններ: 1955թ. արժանացել է Վրաստանի, 1969թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում: