Zark Foundation

Ռոբերտ Սահակյանց

Ռոբերտ Սահակյանց

Կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր

30 օգոստոս, 1950 - 24 սեպտեմբեր, 2009

Ծնվել է Բաքվում: 1964թ. տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետ: 1970թ., ուսմանը զուգահեռ, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ-անիմատոր, 1972թ-ից` ռեժիսոր-անիմատոր: Նույն ժամանակ, ցածր հաճախելիության պատճառով, նրան հեռացրել են ինստիտուտից: Ֆիլմերից են` «Լիլիթ» (1972թ.), «Անհաղթը» (1973թ.), «Աղվեսագիրք» (1975թ.), «Անբան աղվեսը» (1976թ.), «Որսորդները» (1977թ.), «Կիկոս» (1979թ.), «Քաջ Նազար» (1980թ.), «Սուտլիկ որսկանը» (1981թ.), «Ով էնպիսի սուտ ասի...» (1982թ.), «Խոսող ձուկը» (1983թ.), «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» (1984թ.), «Բարեկենդանը» (1985թ.), «Դաս» (1987թ., գիտաֆանտաստիկ մուլտֆիլմ մեծահասակների համար), «Սեղմակոճակ» (1989թ.), «Քեզ, Հայաստա՛ն» (1990թ.), «Ամեն ինչ լավ է» (1991թ., քաղաքական պամֆլետ ԽՍՀՄ-ի մասին), «Կացին»(1994թ.), «Նախագահական ընտրություններ» (1994թ.), «Նոր Ռուսաստանի հեքիաթները» (1994-99թթ, ОРТ), «Տապան» (1996թ.), «Վիկտորիա» (1996թ.), «Ես էլ եմ հայ» (2000թ., քաղաքական պամֆլետ), «Խելամիտ կյանքի նշանները» (2002թ.), «Փոքրիկ պանդոկ» (2004թ.), «Անանաս Բանանաս» (2004թ.), «Սովորում ենք կարդալ» (2004թ.), «Սովորում ենք հաշվել» (2004թ.), «Հայկական դրախտ» (2005թ.), «Ճանապարհ դեպի տուն: Տիգրանակերտ, Բաղեշ, Սասուն» (2005թ.), «Երկրաչափություն ամենափոքրիկների համար» (2006թ.), «Բնագիտություն ամենափոքրիկների համար» (2006թ.), «Անգլերեն ամենափոքրիկների համար» (2006թ.), «Ամենագետի հանրագիտարան» (2 մասից, 2007թ.), «Համաշխարհային պատմություն: Նախնադարյան մարդ» (2007թ.), «Թվաբանություն փոքրիկների համար» (2007թ.), «Անգլերեն փոքրիկների համար» (2008թ.), «Ճանապարհ դեպի տուն: Աղթամար» (2009թ.), «Դա Վինչի կատուն» (2009թ.) և այլն: Եղել է իր շուրջ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը: Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում և այլուր: 1998թ. նկարահանվել է «Մեր բակը 2» ֆիլմում: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2008թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: