Zark Foundation

Ռոզա Մխիթարյան

Ռոզա Մխիթարյան

Դերասանուհի

Ծնվել է 1931թ. սեպտեմբերի 6-ին, ՀՀ Տավուշի մարզի Արծաբերդ գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Բաքվում: Հետագայում տեղափոխվել է Երևան, որտեղ 1957թ. ավարտել է գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցը: Ուսանողական տարիներից նաև ասմունքել է: 1958թ-ից աշխատում է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Թատրոնում կերտել է շուրջ 150 դեր: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսամբար), Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Նուբար), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Շուշան), Ա.Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» (Սաթենիկ), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Յուլինկա), Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Սմերալդինա), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Սողոմե), «Ախ, այդ ծնողները» (Աննա Կիրիլովնա), Ն.Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» (Վարդուհի), Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» (Նանի), Ս.Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» (Մայրանուշ տատ) և այլն: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում` Ֆրանսիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Շվեյցարիա և այլուր: Արժանացել է մի շարք պատվոգրերի, շնորհակալագրերի, 2 արիության մեդալի (1965թ., 1973թ.), 2004թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2006թ.` Մետաքսյա Սիմոնյանի անվան «Արտիստ» և «Թատերական Լոռի» մրցանակների, 2010թ.՝ Արուս Խուդանյանի անվան մրցանակի, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011-13թթ՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի, ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի պատվավոր քաղաքացու կոչման: 1989թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2008թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: