Zark Foundation

Ռոզ Զուլալյան

Ռոզ Զուլալյան

Օպերային երգչուհի

10 սեպտեմբեր, 1895 - 28 հուլիս, 1972

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգի Դերիկ գյուղում։ 1899թ-ից բնակվել է ԱՄՆ-ում։ Ուսանել է Բոստոնի Վենսան Հյուբարդի և իտալական օպերայի ստուդիաներում։ Երգել է ԱՄՆ-ի օպերային թատրոններում։ Աչքի է ընկել Կարմենի դերերգերով համանուն օպերայում, կատարել Շումանի, Շուբերտի, նաև հայկական երգեր՝ արժանանալով մամուլի դրվատանքին: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Ջ.Վերդիի «Տրուբադուր» (Ազուչենա), «Աիդա» (Ամներիս), Մենոտտիի «Հոգեհարց», Բրիտտենի «Միջամառային գիշեր», Պուչչինիի «Ջիանի Չիչի», Շտրաուսի «Կապրիչչիոն», «Պարի սերը», «Լռակյաց կինը» և այլն։ 1969թ. ելույթ է ունեցել Երևանում: Մահացել է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում: