Zark Foundation

Ռոլանդ Ղազարյան

Ռոլանդ Ղազարյան

Հնչյունային ռեժիսոր

12 հուլիս, 1936 - 22 սեպտեմբեր, 2023

Ծնվել է Հայաստանի Ստեփանավան քաղաքում: 1959թ. ավարտել է Լենինգրադի Կինոինժեներների ինստիտուտը: 1959-63թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես հնչյունային օպերատոր, 1963թ-ից` «Մոսֆիլմ» կինոստուդիայում որպես հնչյունային ռեժիսոր: Ավելի քան 30 խաղարկային ֆիլմերի, այդ թվում` «Վազք», «Թեհրան 43» կինոնկարների հնչյունագրության, Լև Կուլիջանովի «Ոճիր և պատիժ» ֆիլմի «կոնկրետ երաժշտության» հեղինակն է: Եղել է Dolby-Stereo-ով ստեղծված առաջին խորհրդային ժապավենի` Գլեբ Պանֆիլովի «Մայրը» ֆիլմի հնչյունային ռեժիսորը, որը 1990թ. Կաննի կինոփառատոնում Հատուկ մրցանակի է արժանացել գեղարվեստական ձեռքբերումների համար: 1976թ-ից դասավանդել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը կից կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացում: 1992թ-ից եղել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետի հնչյունային ռեժիսուրայի առաջին արվեստանոցի ղեկավարը (2002թ-ից` պրոֆեսոր): 1999-2004թթ եղել է նույն համալսարանի հնչյունային ռեժիսուրայի ամբիոնի վարիչը, 1972թ-ից՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, նաև՝ «Նիկե» ակադեմիայի անդամ: 1990թ. արժանացել է «Նիկե» ազգային կինոփառատոնի մրցանակի, 1997թ.` Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2021թ.՝ ՌԴ Չեխովի անվան մեդալի: 2011թ. հեղինակել է «Կինոհնչյունագրության գեղագիտություն» հնչյունատեսողական կոնտրապունկտի տեսությանը վերաբերող գիրքը: Մահացել է Մոսկվայում: