Ծնվել է Թիֆլիսում: 1951թ. ավարտել է Լենինգրադի Ի.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժինը: 1963թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է դիզայնի բաժնի հիմնադիրներից (1972-82թթ` գեղանկարչության ամբիոնի վարիչ, 1984թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել է բնանկարներ, նատյուրմորտներ և թեմատիկ կոմպոզիցիաներ: Աշխատանքներից են` «Աշունը Դիլիջանում» (1963թ.), «Հնագույն գրքեր» (1965թ.), «Վայրի խաղող» (1976թ.), «Խոտի դեզ» (1979թ.), «Տանյա» (1979թ.), «Նախիր» (1980թ.), «Կեչառիսի վանքը» (1980թ.): 1957թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Չեխոսլովակիայում (1984թ.), Երևանում (հետմահու, 2013թ.): 1983թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: