Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1861թ-ից աշխատել է «Արևելյան թատրոն»ում` նախ որպես դերասան, ապա` հուշարար, հետագայում զբաղվել է դրամատուրգիայով: Հեղինակել է «Վարդան Մամիկոնյան. փրկիչ հայրենյաց», «Հայկ դյուցազն», «Կործանումն Ռուբինյաց հարստության» պատմական ողբերգությունները, «Արշավանք», «Անգութ Զարուհի» և այլ պիեսներ, որոնցում շոշափել է ժամանակի հասարակական-քաղաքական և կենսական հուզող հարցեր: Բոլոր պիեսները բեմադրվել են Կ.Պոլսի հայ թատրոններում: «Վարդան Մամիկոնյան. փրկիչ հայրենյաց» պիեսը բեմադրվել է 1867թ.` Միքայել Նալբանդյանի մահվան տարելիցի կապակցությամբ, որը դարձել է «Արևելյան թատրոն»-ի փակվելու պատճառ: Մահացել է Կոստանդնուպոլսում: