Zark Foundation

Ռոջեր Կուպելյան

Ռոջեր Կուպելյան

Կինոռեժիսոր, նկարիչ

Ծնվել է 1971թ. սեպտեմբերի 4-ին, Բեյրութում: Կյանքի առաջին տասներկու տարիներն ապրել է Աֆրիկայում` Սիերա Լեոնեում: Միջնակարգ և բարձրագույն կրթություն ստացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: 1986-96թթ սովորել է Փասադենայի Արվեստի կենտրոնում, 1992-94թթ` Քալիֆորնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանում: 1994թ. այցելել է Արցախ, որից հետո նկարահանել է առաջին ռեժիսորական աշխատանքը` արցախյան պատերազմի մասին պատմող «Մութ անտառը` լեռներում» վավերագրական ֆիլմը: Վերջինս թարգմանվել է 3 լեզուներով, արժանացել մի շարք հեղինակավոր մրցանակների և ցուցադրվել տարբեր երկրներում: Որպես նկարիչ-անիմատոր հանդես է եկել հոլիվուդյան մի շարք հայտնի ֆիլմերում` «Մատանիների տիրակալը», «Մեր հայրերի դրոշները», «Սատանայի դատապաշտպանը», «Կարիբյան ծովահենները», «Կոնստանտին», «Տերմինատոր. թող գա փրկիչը», «Իքս մարդիկ», «Ալիսիան հրաշքների աշխարհում» և այլն: Հիմնադրել է հոլիվուդյան «Ֆուջիթիվ Ստուդիոս» կինոարտադրության ընկերությունը, որի նախագահն է: Հեղինակել է պատմվածքներ, գեղարվեստական կոմիքսներ, մասնագիտական մի շարք հոդվածներ: Համագերծակցել է երգիչ, երգահան Սերժ Թանկյանի հետ: 2008թ-ից աշխատել է «Բյուզանդիայի արևելքը» փաստագրական ֆիլմի վրա: