Zark Foundation

Ռոստոմ Երզնկյան

Ռոստոմ Երզնկյան

Գրականագետ

1 հունվար, 1823 - 12 հունվար, 1893

Ծնվել է Հայաստանի Հաղպատ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Հայտնի է եղել նաև Ռոստոմ Բեկ անունով: 1843-46թթ եղել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հայկաբանության և պատմության ուսուցիչ։ 1846թ-ից անցել է զինվորական ծառայության, մասնակցել Դաղստանի լեռնականների դեմ ռազմական գործողություններին։ 1861թ. պաշտոնաթող է եղել, հաստատվել Թելավում, աշխատանքի անցել տեղի հայկական դպրոցում։ Թղթակցել է «Կովկաս», «Մեղու Հայաստանի», «Արարատ» պարբերականներին։ Ուսումնասիրել է Սանահինի և Հաղպատի պատմությունն ու ճարտարապետական հուշարձանները, վերծանել Հաղպատի 162 վիմական արձանագրությունները («Հնախօսական տեղագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից Սրբոյ Նշանի», 1886թ.)։ Գրել է հայ-չերքեզական կապերին և Արմավիր քաղաքի հիմնադրման պատմությանը նվիրված աշխատություն։ Նրա «Ավարիա» պատմա-աշխարհագրական ակնարկը, «Պանդուխտ Դաղստանի» ուղեգրական նոթերը (Դաղստանի մի շարք բնակավայրերի նկարագրությունն ու այնտեղ ծավալված պատերազմական գործողությունների պատմությունը), «Սյուրիդիզմը Դաղստանում» ուսումնասիրությունը (Շամիլի ու նրա գլխավորած շարժման մասին) արժեքավոր երկեր են Դաղստանի պատմության մասին (Երևանի Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան)։ Մահացել է Վրաստանի Թելավ քաղաքում: