Ռուբեն Մսերյան
Ծնվել է Մոսկվայում։ Եղել է հրապարակախոս Զարմայր Մսերյանի որդին, լեզվաբան Լևոն Մսերյանի եղբայրը: Բեմ է բարձրացել 1884թ., Ֆ.Կորշի թատրոնում (Մոսկվա)։ Խաղացել է նաև Օդեսայի, Խարկովի, Կիևի, Մոսկվայի («էրմիտաժ», «Ակվարիում», «Նիկիտինսկի») թատրոններում։ 1921թ-ից հանդես է եկել էստրադայում։ Եղել է կատակերգակ դերասան (Բոբչինսկի, Գոգոլի «Ռևիզոր», Միտրոֆան, Ֆոնվիզինի «Տհաս» և այլն)։ Մ.Սավինայի հետ հյուրախաղերով ելույթներ է ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի, Անդրկովկասի բազմաթիվ քաղաքներում։ Գրել է 49, թարգմանել ու փոխադրել ավելի քան 100 պիես։ Նրան մեծ ճանաչում է բերել «Թանկագին համբույր» պիեսը, որը բեմադրվել է 1897թ.՝ Կորշի թատրոնում, իսկ հայ թատրոնում խաղացվել է Կ.Չալաբյանի, Ե.Խաժակի, Անդրանիկի (Սողոմոնյան) և այլոց թարգմանությամբ։ Իր հոդվածներում անդրադարձել է Պետրոս Ադամյանի, Ս. և Ա. Սաֆրազյանների, Գոհարիկ Շիրինյանի, Հովհաննես Կյուրեղյանի գործունեությանը։ 1935թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Մահացել է Մոսկվայում: