Zark Foundation

Ռուբեն Աբովյան

Ռուբեն Աբովյան

Գեղանկարիչ

26 հունիս, 1948 - 21 ապրիլ, 2023

Ծնվել է Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Նկարչի արվեստին բնորոշ են համարձակ շեշտադրումները, կատարողական բարձր վարպետությունը, քնարականությունը: Գործերից են` «Երաժիշտներ», «Համբույր», «Առլեկին», «Պատուհան», «Դիմակահանդես», «Խաղատուն», «Կոմեդիանտներ» և այլն: 1997թ. տեղափոխվել է ԱՄՆ, 2003թ.` Մոսկվա: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1978թ.), Մոնրեալում (1983թ.), Լոնդոնում (1986թ., 1991թ.), Փարիզում (1997թ.), Երևանում (2001թ.), Նյու Յորքում (1998թ., 2003թ.), Մայամիում (2004թ.), Բեյրութում (2010թ.) և այլուր: Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Բիշքեկի գեղարվեստի ազգային թանգարանում և այլուր: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: