Zark Foundation

Ռուբեն Աբրահամյան

Ռուբեն Աբրահամյան

Լեզվաբան

3 փետրվար, 1881 - 26 հոկտեմբեր, 1951

Ծնվել է ՀՀ Գնիշիկ գյուղում (այժմ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզում)։ 1899թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1906թ.՝ Երևանի գիմնազիան: 1907թ. սովորել է Կիևում, 1909թ.՝ Լայպցիգում, 1911թ.՝ Պետերբուրգի համալսարանում։ 1912-20թթ զբաղվել է մանկավարժությամբ Թիֆլիսում, 1921-46թթ՝ Իրանում։ 1935թ. Թեհրանի համալսարանում հիմնադրել է հին պարսկերենի և պահլավերենի ամբիոնը։ 1946թ. վերադարձել է Հայաստան։ Գիտական գործունեությունն սկսել է 1911թ-ից։ Զբաղվել է պարսկերենի պատմության պարբերացման հարցերով։ Հիմնական աշխատությունն է «Պահլավերեն-պարսկերեն-հայերեն-ռուսերեն-անգլերեն բառարան»-ը (1965թ.), որտեղ պահլավական համարժեքների դիմաց տրված են հայկական փոխառյալ բառերը։ Թարգմանել է պարսկերենից՝ Բաբա Թահեր Օրիան Համադանիի, Ֆիրդուսիի ստեղծագործություններից, պահլավերենից՝ «Արտա Վիրապ նամակ» և «Յուշտի Ֆրիան» երկերը։ Ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1935թ-ից՝ պրոֆեսոր): Մահացել է Երևանում։