Ծնվել է 1947թ. մայիսի 24-ին, Լիտվայի մայրաքաղաք Ռիգայում: 1971թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Յուրի Յանկելևիչի դասարանը: Ավարտել է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Լեոնիդ Կոգանի ղեկավարությամբ: Դարձել է բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր՝ Թբիլիսիի Անդրկովկասյան (1965թ., 1-ին մրցանակ), Մոսկվայի Համամիութենական (1965թ., 2-րդ մրցանակ), Պ.Չայկովսկու անվան միջազգային (1966թ., 1974թ.), Բուխարեստի Էնեսկուի անվան (1970թ., 2-րդ մրցանակ), Մոնրեալի (1972թ., երկու 1-ին մրցանակ, որոնցից մեկը՝ կանադական ժամանակակից ստեղծագործության լավագույն կատարման համար) մրցույթների դափնեկիր: 1971-96թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր): 1983-96թթ եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1996թ. տեղափոխվել է Ռուսաստան: 2000թ-ից Մոսկվայ Բորոդինի անվան քառյակիղեկավարն է և առաջին ջութակահարը: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Խաղացանկում ունեցել է ջութակի համար գրված համաշխարհային գլուխգործոցներ և նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Է.Միրզոյանի, Ա.Հարությունյանի, Ղ.Սարյանի, Է.Բաղդասարյանի, Ռ.Սարգսյանի: 1980թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1988թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2001թ.` ՌԴ Պետական մրցանակի: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: