Ծնվել է 1947թ. հուլիսի 10-ին, Ախալցխայում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի դպրոցում։ 1965թ. ընդունվել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պոլիտեխնիկական ինստիտուտ, ապա փոխադրվել է Լենինգրադի համալսարան, որի դասընթացն ավարտել է 1972թ.։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Խորալ» (Երևան, 1975թ.), «Կիրճ» (Երևան, 1979թ.) բանաստեղծությունների ժողովածուները, «Լուսնյակը և ձկնիկը» (Լենինգրադ, 1985թ.) բանաստեղծությունների և հեքիաթների ժողովածուն։ 1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ Հրատարակվել են նրա «Կիսաբաց դուռ» (1992թ.), «Ազգային ինքնաճանաչողություն» (1997թ.) գրքերը: Նրա երկերը թարգմանվել են իտալերեն, վրացերեն, հունգարերեն, անգլերեն, էստոներեն և այլ լեզուներով։ 2011թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: