Zark Foundation

Ռուբեն Անդրիասյան

Ռուբեն Անդրիասյան

Բեմադրիչ

31 հոկտեմբեր, 1938 - 25 մայիս, 2022

Ծնվել է Ռուսաստանի Նալչիկ քաղաքում: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1963թ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի դասարանը: Ստեղծագործական կարիերան որպես ռեժիսոր սկսել է Կզըլ-Օրդայի դրամատիկական թատրոնում: Այնուհետև եղել է Կոստանայի Մաքսիմ Գորկու անվան դրամատիկական թատրոնի ռեժիսորը և Կարագանդայի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը (1966թ.), Մ.Լերմոնտովի անվան Հանրապետական ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսորը (1972թ.), Ղազախստանի մանկապատանեկան ակադեմիական թատրոնի ռեժիսորը (1974թ.): 1975թ-ից ընդհատումներով դասավանդել է Ղազախստանի արվեստի ազգային ակադեմիայի «դերասանական հմտություններ և ռեժիսուրա» ամբիոնում (2007թ-ից՝ պրոֆեսոր): 1983թ-ից եղել է Ալմաթիի Մ.Լերմոնտովի անվան դրամայի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1986թ. պարգևատրվել է Աշխանքային կարմիր դրոշի, 1998թ.՝ ՌԴ Բարեկամության, 2000թ.՝ Ղազախստանի Երախտապարտության շքանշաններով: 2001թ. դարձել է Ղազախստանի անկախության «Պլատինե Թառլան», 2002թ.՝ Ղազախստանի պետական մրցանակների դափնեկիր («Ոսկե մարդ», «Մշակույթի գործիչ», «Տարվա մարդ» նոմինացիաներում): 1992թ. արժանացել է Ղազախստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում: