Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Երաժշտական կրթությունն ստացել է Վիեննայում։ 1925թ-ից ապրել է Երևանում։ 1933-36թթ ղեկավարել է Հայպետհրատի երաժշտական բաժինը, որտեղ նրա մասնակցությամբ հրատարակվել են Ք.Կարա-Մուրզայի, Կոմիտասի, Գրիգոր Սյունու, Նիկողայոս Տիգրանյանի ստեղծագործությունների ժողովածուները։ Հեղինակել է «Կոմիտաս վարդապետի կյանքը և գործունեությունը» (1924թ.), «Քրիստափոր Կարա-Մուրզա» (1925թ.) գրքերը։ Կազմել է Կոմիտասի հուշագրությունները (1930թ.) և «Կոմիտասիհոդվածներ և ուսումնասիրություններ» (1941թ.) ժողովածուները։ 1937թ-ից դասավանդել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Մահացել է Երևանում: