Ծնվել է ԱՄՆ Նյու Յորքի Լոնգ Այլենդ կղզու Քոլեջ-Փոինթում: Սովորել է Նյու Յորքի Ազատ արվեստների դպրոցում, 1912-15թթ` Գեղեցիկ արվեստների ակադեմիայում: Ստեղծել է անիմալիստական` «Ցուլը և Կովը», «Հորթը» և այլն, աստվածաշնչյան և դիցաբանական` «Վեներայի ծնունդը», «Լեդան և Կարապը» (1978-80թթ), «Սալոմեի պարը», «Նիմփեն և դելփինները», (1980թ.), «Սատիրիկոն», «Աստվածների պարտեզը», «Խաչից իջեցումը» (1972թ., Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցու հրապարակում) թեմաներով հորինվածքներ, դիմաքանդակներ` «Մարսել Դյուշան» (1943թ.), գծանկարներ, վիմագրություններ: Քանդակագործի գեղագիտական սկզբունքները ձևավորվել են Արշիլ Գորկու արվեստի ազդեցությամբ, նրա գործերին բնորոշ է դասական ավանդույթների, էքսպրեսիոնիզմի և աբստրակցիոնիզմի ազատ համադրումը: Գործերից պահվում են ԱՍՆ-ի թանգարաններում: Մահացել է ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Ստենֆորդ քաղաքում: