Zark Foundation

Ռուբեն Պարսամյան

Ռուբեն Պարսամյան

Արվեստաբան

5 սեպտեմբեր, 1920 - 4 նոյեմբեր, 1989

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1941թ. ավարտել Է Մոսկվայի Չեռնիշևսկու անվան պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտը: 1944-55թթ դասավանդել է ծննդավայրի երաժշտական և Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարաններում, Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1953-62թթ եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը, 1959-67թթ՝ Հայաստանի նկարիչների միության նախագահը, 1967-72թթ՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահը, 1972-79թթ՝ Հայաստանի մշակույթի նախարարը, 1979թ-ից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահը։ Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1963-79թթ՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր լենինյան և պետական մրցանակների կոմիտեի անդամ, 1971-72թթ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահը։ Գրել է «Ստեփան Աղաջանյան» (1963թ.) և կազմել «Հայկական կերպարվեստը» (1957թ., ռուսերեն, հեղինակակից Ե.Մարտիկյան), «Հայաստանի պետական պատկերասրահ» (1960թ., ռուսերեն) գրքերը։ Պարգևատրվել է 2 «Պատվո նշան» շքանշանով։ 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: