Ծնվել է Ռուսաստանի Մայկոպ քաղաքում: 1949թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1956թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1957թ-ից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Գլխավոր գործերից են՝ «Երեկոն Ալագյազում», «Հնձվորներ», «Սև ծովը», «Չեխովյան ծովախորշը», «Վարած արտեր», ինչպես նաև «Միասին», «Փշատի ծառ», «Կարմրախայտը», «Իմ բալիկը» գրքերի ձևավորումները։ Գործերից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մահացել է Երևանում: