Zark Foundation

Ռուբինէ Հովհաննիսյան

Ռուբինէ Հովհաննիսյան

Նկարչուհի

Ծնվել է 1957թ. ապրիլի 17-ին, Երևանում: 1979թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1986-88թթ վերապատրաստվել է Մոսկվայի պետական ակադեմիական մեծ թատրոնում որպես բեմանկարիչ: 1988թ. դարձել է Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ: 1987թ-ից աշխատում է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես զգեստների նկարիչ: Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ձևավորել է Լ.Մինկուսի «Դոն Քիշոտ» (1999թ.), Բիզեի «Կարմեն» (2001թ.), Ա.Խաչատրյանի «Գայանե» (2004թ., պրեմիերա), Պիացցոլայի «Տանգո» (2008թ.), Է.Հովհաննիսյանի «Վարդանանք» (2008թ.), Ա.Տերտերյանի «Սոմա» (2022թ․) ստեղծագործությունների զգեստները: Մոսկվայի Ռ.Սիմոնովի անվան թատրոնում ձևավորել է Սոֆոկլեսի «Էդիպը Կոլոնում» (1994թ.), Երևանի մանկական էսթետիկական կենտրոնի թատրոն-ստուդիայում՝ Անույի «Անթիգոնե» (1991թ.), Երևանի Կամերային երաժշտական թատրոնում՝ Կ.Օրֆի «Բերնաուերի դուստրը» (1998թ.), Վեբերի «Կատուներ» (2000թ.), Պլամանդոնի, Կոչիանտեի «Կվազիմոդո» (2003թ)., Ա.Սաթյանի «Լիլիթ» (2005թ.), Երևանի պարարվեստի պետական քոլեջում՝ Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (2015թ)., Լ.Մինկուսի «Դոն Քիշոտ» (2016թ.), «Բարեկամություն» անսամբլում՝ Գ.Հախինյանի «Լոռեցի Սաքոն» (1997թ.), Ա.Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» (2009թ.), Բորոդինի «Պոլովեցյան պարեր» (2011թ.), Ա.Խաչատրյանի «Արա Գեղեցիկ» (2017թ.) բոլոր համերգային համարների պարային զգեստները: Եղել է Ա.Տիգրանյանի «Անուշ» ֆիլմ-օպերայի (1982թ.), «Ձայն բարբառո» գեղարվեստական ֆիլմի (1991թ.) նկարիչը: 1981թ-ից եղել է Հայաստանի և սփյուրքի բազմաթիվ պարախմբերի հայկական տարազների հեղինակը: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: