Zark Foundation

Ռուզան Ֆրանգուլյան

Ռուզան Ֆրանգուլյան

Կինոռեժիսոր

18 սեպտեմբեր, 1925 - 26 մարտ, 1986

Ռոզալիա Ֆրանգուլյան
Ծնվել է ՀՀ Դիլիջան քաղաքում: 1950թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1950թ-ից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի, 1955թ-ից` Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի ռեժիսոր: Նկարահանել է կինոհանդեսներ, շուրջ 60 վավերաֆիլմեր` «Մարտիրոս Սարյան» (1955թ., 1961թ.), «Բարեկամների մեղեդիները» (1965թ.), «Հանդիպում վաղորդյան աստղի հետ» (1967թ.), «Վահան Տերյան» (1969թ., սցենարի համահեղինակ), «Արամ Խաչատրյան» (1981թ.), «Հայաստան` թատրոնների երկիր» (1984թ.), «Ծնունդ» (1986թ., սցենարի համահեղինակ) և այլն: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստկավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: