Zark Foundation

Ռստակես

Ռստակես

Մանրանկարիչ, գրիչ

14-րդ դար

Ծնվել է Վասպուրականում: Եղել է 14-րդ դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ և գրիչ։ Ապրել և ստեղծագործել է Վասպուրականում։ Կենսագրական տվյալներ գրեթե չեն պահպանվել։ 1397թ. Խիզանում ընդօրինակել և նկարազարդել է մեկ Ավետարան (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան), որն ունի 20 տերունական, 4 ավետարանիչների պատկերներ, 10 խորան։ Նրա բացառիկ ինքնատիպ պատկերագրությունը կապվում է տեղական հնամենի սովորույթների ու ժամանակի պատկերացումների հետ։ Նկարիչը որոշակիորեն շեղվել է պատկերման կանոնական ձևերից։ Նրա գրաֆիկական գծաոճավորումը հասնում է մանևրայնության և շատ դեպքերում վերաճում ինքնակա նախշազարդերի։ Գրչի զարդանկարչական մտածողությունն արտահայտվել է թեմատիկ պատկերներում և լուսանցազարդերում, որոնց բարդ բուսական հորինվածքում պատկերված են իրական և ֆանտաստիկ կենդանիներ։ Դրանցից շատերը առնչվում են Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու ռելիեֆների հետ։ Մահացել է Վասպուրականում: